211652_close_icon
views-count3786 դիտում article-date 21:45 18-07-2018

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին խորհուրդ է տվել վերանայել ընտրական օրենսգիրքը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ամփոփիչ զեկույցը, որում երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում վերանայել ընտրական օրենսգիրքը մինչև հաջորդ ընտրությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բացի այդ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տվել անկախ և բազմակողմանի հետաքննություն անցկացնել քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան ընտրատեղամասերի տեսախցիկների ձայնագրությունները, ընտրացուցակները, անվավեր ճանաչված քվեաթերթիկները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ համատեղ դիտորդական առաքելությունը քննադատել է քարոզարշավի և ընտրությունների օրվա ընթացքում զանգվածային խախտումները, նշելով, որ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093588/]Հիշեցնենք[/url], ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևը 4-րդ անգամ ընտրվեց երկրի նախագահ, 7 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր