211652_close_icon
views-count3750 դիտում article-date 20:53 18-07-2018

Թուրքիայում վերջապես չեղարկվում է 2 տարի տևած արտակարգ դրության ռեժիմը

Այսօր՝ հուլիսի 18-ին Թուրքիայում վերջապես չեղարկվում է երկու տարի տևած արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Ինչպես գրում է ռուսական gazeta.ru-ն, երկամյա արտակարգ ռեժիմը երկրում զանգվածային կադրային զտումների, Արևմուտքի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարմաննշ ու նաև Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման պատճառ դարձավ։ Ըստ լրատվամիջոցի՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիան և Ռուսաստանն ամրացրին հարաբերությունները՝ վերջնականապես հաղթահարելով մինչ այդ ունեցած քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված էր Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցմամբ։ Հոդվածի հեղինակը նաև նկատում է, որ, օգտվելով արտակարգ դրության ռեժիմի ընձեռած հնարավորություններից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասցրել իր հաշիվները մաքրել գրեթե իր բոլոր ընդդիմախոսների հետ։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Նմանատիպ նյութեր