211652_close_icon
views-count45436 դիտում article-date 19:32 18-07-2018

Շղթայական ավտովթար Երևանում․ Ջրաշխարհի մոտ բախվել են BMW X5-ը, Lexus-ը, 2 Mercedes ու Skoda-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այսօր, հուլիսի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմններում Մյասնիկյան պողոտայում Ջրաշխարհի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 34 AM 779 համարանիշի, BMW X5 մակնիշի 07 ՏՏ 737 համարանիշի, Lexus մակինիշի 01 CV 011 համարանիշի, Skoda մակնիշի 34 OF 131 համարանիշի և Mercedes մակինիշի 32 NM 032 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Արտակ Սմբատյանն ու Արշակ Առաքելյանը, ովքեր ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չկայանեն իրենց ավտոմեքենաները վթարի վայրի հարևանությամբ ու խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ տեսուչներին հաջողվում է։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր