211652_close_icon
views-count23252 դիտում article-date 11:44 18-07-2018

ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան առանց սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի

Հայաստանի քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան առանց մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ` վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են հատել Վրաստանի սահմանը իրենց սեփականությունը չհանդիսացող մեքենայով, ապա իրենց հետ պետք է ունենային մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լիներ նոտարի կողմից:

Նմանատիպ նյութեր