211652_close_icon
views-count3185 դիտում article-date 13:07 18-07-2018

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպ

ԱՄՆ-ը և ՌԴ-ն կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպը՝ հուլիսի 17-ին հրապարակելով երկու երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանքը: Նրանում նշված Է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ - և 1444 մարտալիցքեր դրանց վրա: ԱՄՆ-ը՝ 652 կրող և հազար 350 մարտագլխիկ: Ամբողջությամբ վերցված՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և սուզանվերում բալիստիկ հրթիռների ծավալված ու չծավալված արձակման կայանքների, ինչպես նաև ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 Է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ և արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը։

Նմանատիպ նյութեր