31527 դիտում
21:18 17-07-2018
Արցախի զորամասերից մեկում որոտացած պայթյունի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը երևակայության արգասիք է. ՊԲ
Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին [url=http://nkrmil.am/news/view/2224]հայտնում է[/url] Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:
Նմանատիպ նյութեր
13324 դիտում
20:43 27-08-2017
Ադրբեջանում զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել
Այս բաժնից
538 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար