7651 դիտում
19:20 17-07-2018
Արմեն Սարգսյանը կաջակցի միջազգային գիտական կենտրոնների և հայ գիտնականների համագործակցությանը
ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին:
Բնական գիտությունների, այդ թվում՝ ֆիզիկայի զարգացման կարեւորությունը մեր երկրի համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
20:46 20-12-2018
Սիրիայի գիտնականների և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական հարաբերությունները նոր փուլ են մտնում
1224 դիտում
18:46 04-06-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
442 դիտում
21:29 28-03-2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան