211652_close_icon
views-count1868 դիտում article-date 18:14 17-07-2018

Պեկինը ողջունում է Թրամփ - Պուտին հանդիպումը

Պեկինը դրական է գնահատում Հելսինկիում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Խուա Չունյինը: Տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «Մենք ողջունում ենք աշխարհի վրա մեծ ազդեցություն գործող երկու գերտերությունների ղեկավարներ Պուտինի և Թրամփի հանդիպումը, մենք հուսով ենք, որ քաղաքական երկխոսությունը դրական արդյունք կտա համաշխարհային զարգացմանը», - ասել է խոսնակը: Նա նշել է նաև, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների մերձեցմանը զուգահեռ կշարունակեն զարգանալ նաև ռուս-չինական բարեկամական կապերը:

Նմանատիպ նյութեր