11010 դիտում
11:13 17-07-2018
ՀՀ պաշտպանության նախարարի որդին ևս հայրենիքի առջև պարտքը կկատարի Արցախում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: «[url=https://armenpress.am/arm/news/941037.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջև պարտքը տալու է Արցախում:
Օրեր առաջ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում: Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:
Նմանատիպ նյութեր
778 դիտում
16:14 12-12-2023
Չի կարելի ասել՝ եթե փող ունես, հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնիր և անցիր առաջ. Թադևոս Ավետիսյան
1767 դիտում
17:02 24-06-2015
Շվարցենեգերի որդին` Պատրիկը կկատարի գխավոր դերը ճապոնական «Կեսգիշերային արև» դրամայում
Այս բաժնից
424 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
619 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
445 դիտում
22:18 22-04-2024
Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. «Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը