211652_close_icon
views-count15040 դիտում article-date 14:49 16-07-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. ֆանտաստիկ վիպակ. մաս 12. Ժասմին Հայրապետյան . Hayreniq.am

Նազիկը մի կերպ, ուժասպառ հասավ տուն: Երբ տատիկը բացեց դուռը՝ աղջիկն այլևս ոտքի վրա կանգնել չկարողանալով՝ թուլացած ընկավ գետնին: _Տատ վատ եմ,-մի կերպ արտաբերեց Նազիկը: _Համբերիր աղջիկս, հիմա... Շփոթված ձայնով ասաց տատիկը, վազեց դեպի խոհանոց և այնտեղից վերադարձավ՝ խաղողի հյութով լի բաժակը ձեռքին: -Խմիր աղջիկս, իհարկե սա քո ուժերը չի վերականգնի, բայց շարժվելու ժամանակավոր ուժ կտա : _ Սա ի՞նչ է ,-թուլացած , հազիվ հարցրեց Նազիկը: _Սա Արարատյան դաշտի խաղողի հյութն է: Ասում են, որ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է , քանի որ , ըստ առասպելի, Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը: Այս հյութը բարձրացնում է մարդու հեմոգլոբինը, ուժ է տալիս, խմիր աղջիկս: Ասաց տատիկն և հյութի բաժակը մոտեցրեց նազիկի շուրթերին: Աղջիկը մի կերպ մի կում արեց: Որոշ ժամանակ անց՝ Նազիկն ուժ հավաքեց վեր կացավ և ասաց. -Տատ, կներես... չկարողացա հաղթել: Շատ դաժան պայքար էր: Նրանք ամեն ինչ արեցին, որ ես պարտվեմ... Բայց ինձ համար այնքան այս պարտությունը չէ ցավոտ, որքան այն միտքը, որ խեղճ կատվիկին չկարողացա փրկեմ: -Գիտեմ... Մի տխրի: -Հիմա ի՞նչ՝ կորցրած ուժերս այլևս չեն վերականգնվի՞: _Կվերականգնվեն, բայց միայն վեց փորձությունից հետո՝ այն էլ, եթե այդ վեցերրոդը դու հաղթես: _Տատ , բայց ես չեմ կարող այսքան փորձություններն այսպես ուժասպառ վիճակում հաղթահարել՝ ուր մնաց հաղթելու մասին մտածեմ: _ Աղջիկս, քո ուժերը արագ վերականգնելու միայն մի ելք կա, բայց դա փոքր ինչ վտանգավոր է : _ Ես ուժերս անպայմա՛ն պետք է վերականգնեմ: Չէ՞որ ճակատագիրն է ինձ այսպիսի ուղղի հանձնել, և ես պետք է անցնեմ այն ու հաղթանակած հասնեմ վերջնակետին: _Լավ աղջիկս, եթե համառում ես՝ ուրեմն ես իրավունք չունեմ դա քեզնից թաքցնելու: _Ուշադիր լսում եմ, տատ: _Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Մծբինի ճգնավոր՝ Հակոբը փորձեց բարձրանալ Մասիսի գագաթը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու համար:Սակայն ճանապարհին նա հոգնեց ու ննջեց : Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ ուղարկեց: Հենց այդ տեղում որտեղ նա ննջեց բխեց մի աղբյուր , որը կոչվեց Հակոբաց աղբյուր: _Տատ շատ հետաքրքիր պատմությունն է , բայց այդ աղբյուրը ինչո՞վ կարող է օգնել ինձ: _Մինչև վերջ լսիր, աղջիկս: Այդ իրադարձություններից որոշ ժամանակ անց սուպերհերոսների ու չարագործների միջև բռնկվեց, վերջին երեք դարերի, ամենամեծ պատերազմը: Չարագործները հատուկ հմայություն ունեին, որն ասելով երկրագնդի այն կեսը, որտեղ սուպերհերոսներն էին ապրում՝ պայթեց: Փրկվեցին միայն տաս սուպերհերոսներ : - Ինչպե՞ս, տատ: _Նրանք բարձրացան Արարատն ու այնտեղ մնացին մոտ երեսունհինգ օր: Հիմա դու ինձ կհարցնես , թե նրանք այնտեղ ինչպես գոյատևեցին: Այդ տաս սուպերհերոսները սկսեցին շրջել ամբողջ Մասիսով, որպեսզի գոնե մի կաթիլ ջուր գտնեն, չէ՞ որ նրանք իրենց հետ ոչ ջուր ունեին, ոչ էլ մի կտոր հաց: Նրանք արդեն կորցրել էին որևէ փրկություն գտնելու իրենց հույսը, երբ հանկարծ հանդիպեցին Հակոբաց աղբյուրին: Նրանք նետվեցին դեպի աղբյուրն ու այն օրհնելով սկսեցին ջուր խմել : Ամեն մի սուպերհերոսից, նրա ուժի որոշ մասը փոխանցվեց աղբյուրին : _Նրանց ուժե՞րն են աղբյուրին կախարդական հզորություն տվել: _Աղջիկս, այդ կախարդական ուժի աղբյուրը ոչ միայն սուպերհերոսներն են, այլ նաև Մասիսը ՝ չէ՞ որ Մասիսը հայոց սուրբ լեռն է: _Տատ, ես անպայման պետք է հասնեմ այդ աղբյուրին և վերականգնեմ ուժերս, թե չէ ես այսպես այլևս չեմ կարող,- ասաց Նազիկը, հանեց Արծվագորգն ասաց՝ Լոխ լյավա՜ , հեծնեց այն բարձրացավ երկինք՝ իր ետևից լսելով տատիկի ձայնը. _Զգու՜յշ կլինես, աղջիկս: *** …Այդ ժամանակ Սև սենյակում ուրախություն էր տիրում: -Ապրեք , ապրեք… Իհարկե բոլորդ էլ, իսկապես, մեծ դեր եք ունեցել այս հաղթանակի մեջ, բայց ես ուզում եմ առանձնացնել Գոդին: Ապրես տղա՜ /ս/…,- Բասը մի պահ շփոթվեց, հետո հավաքեց իրեն և ասաց,- Եթե այսպես շարունակվեց՝ չարը կհաղթի , իսկ եթե չարն է հաղթում՝ ուրեմն մենք ենք հաղթում: Բոլորը ուրախանում էին, երգում, պարում, միայն Գոդն էր մի անկյունում կոչ եկել, մտորում էր, հիշում էր Նազիկի հայացքը, զղջում էր իր արածի համար, երբ լսվեց ազդանշանի ձայնը: Բայց դա բարության ազդանշանը չէր, այն ավելի հուժկու էր և ազդարարում էր՝ դեպի Մասիս սուպերհերոս է բարձրանում: Բոլորը քար կտրեցին : Լսվեց զայրացած Բասի ձայնը: _Ո՞վ է հանդգնել: Զայրացած Բասը ձեռքով սեղմեց ազդանշանին: Ազդանշանից գալագրմա դուրս եկավ և ներկաները զարմանքից քարացան. Օդում բացված էկրանին Նազիկն էր, որ Արծվագորգը հեծած սլանում էր դեպի Մասիսն ի վեր: Բասը հավաքեց իրեն ու խորհրդավոր ձայնով ասաց. _Լավ… Հիմա ինձ եք լսում: Երևի բոլորդ, դե իհարկե բացի Գոդից ու Լալիից, հիշում եք ,որ երեսուներկու տարի առաջ Նազիկի պապիկը նույնպես բարձրացավ Մասիսը, Հակոբաց աղբյուրից ջուր խմեց, բայց մեկ կում անելուց հետո մահացավ, որովհետև նա չգիտեր, որ մենք այդ ջրի մեջ թույն էինք լցրել ,որն ամեն կումից հետո ավելի ու ավելի էր թուլացնում խմողին և միայն տասերրորդ կումից հետո է կորցնում իր ազդեցությունը, իսկ խմողն էլ միանգամից վերականգնում է իր կենսական ուժերը: -Հիշում ենք: _Հիմա՝ երեսուներկու տարի անց, նույն էլ պիտի Նազիկի հետ կատարվի: Դուք պետք է Նազիկից ավելի շուտ հասնեք Մասիս և այս թույնը լցնեք աղբյուրի մեջ: Կգնան Լալին ու Գոդը,- ասաց Բասը և իր ձեռքի թույնով լի սափորը տվեց Լալիին,- Չհիասթափեցնեք ինձ, թե չէ… *** …Չարագնացը Լալիին ու Գոդին վայրկյանների ընթացքում հասցրեց Հայոց սուրբ աղբյուրի մոտ: Նրանք իջան մեքենայից և միանգամից նկատեցին Արծվագորգն արդեն աղբյուրի մոտ իջեցնել պատրաստվող Նազիկին: _ Գոդ, հիմա արագ, ողջ ուժով փչիր գորգի ուղղությամբ,- ասաց Լալին: -Չէ, չեմ անելու ,- զայրացած ասաց Գոդը: _Այդ քո <ռոմանտիկան> կթողնես վաղվան , իսկ հիմա մի մոռացիր , թե ինչ է ասել Բասը՝ եթե հիասթափեցնե՜ս,- խորամանկ հայացքով ասաց Լալին: Գոդը մի պահ նայեց Նազիկին, ուժ հավաքեց և փչեց: Ուժեղ քամի բարձրացավ : Գրեթե տեղ հասած Նազիկի Արծվագորգը քամուց սկսեց դես ու դեն պտտվել , շրջվել, պտույտներ գործել, ծալվել և ի վերջո Նազիկը չկարողանալով կառավարել այն՝ սկսեց երկնքից գահավիժել ցած: Մի քանի վայրկյան ևս ու նրա արյունոտ մարմինը պիտի փռվեր գետնին: Սակայն Նազիկը հանեց դուդուկը, մոտեցրեց շուրթերին , հնչեց ՛՛Դլե յաման՛՛-ը և քիչ անց տեսավ հեռվեց դեպի իրեն սլացող արծվին: Արծիվը իր ճանկերով արագ բռնեց Նազիկին: Նազիկը թռավ արծվի մեջքին, թռչունը թափահարեց թևերն ու ճախրեց լեռն ի վեր : Առիթից օգտվելով՝ Լալին թույնն արագ լցրեց Հակոբաց աղբյուրի ակունքը, չարախինդ ժպիտով նայեց Գոդին, վրձինը ցախավել դարձրեց , հեծնեց այն, օդ բարձրացավ՝ Մասիսի վրա միայնակ թողնելով Գոդին: Իսկ Գոդը այնքան էր Նազիկով հրապուրված , որ նույնիսկ մոռացել էր , որ իր հետ Լալին էլ կար: Որոշ ժամանակ անց , երբ Նազիկն արդեն ուր որ է պետք է վայրէջք կատարեր աղբյուրի մոտ , Գոդը արագ պահ կացավ և սկսեց հետևել Նազիկին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4774.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր