211652_close_icon
views-count3357 դիտում article-date 16:56 16-07-2018

ԱԳՆ-ն կապի մեջ է արմատներով հայ բելառուս բլոգերի հետ, ում խոսքով՝ իր կյանքին վտանգ է սպառնում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ Բելառուսը քայլեր կձեռնարկի իր քաղաքացու՝ հայկական արմատներով բլոգերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Վլադիսլավ Մոսեսովի տարածած տեսանյութին, որում նա նշում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում Ադրբեջան այցից հետո: «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր ենք ձեռնարկում գնահատելու վտանգավորության աստիճանն ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,-ասաց նա։ Նշենք, որ Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն իր տարածած տեսանյութում ասել էր, որ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, ինչից հետո ինքն արդեն լքել է Բելառուսը: «Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ վիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդներին, ովքեր չեն կարող ոչնչով օգնել, խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել է Մոսեսովը: Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/09/1100377/]այցելել [/url]է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և հրապարակված տեսանյութն իր հանդիպած մարդկանց ներկայացնելու նպատակն է հետապնդել և ինքը համացանցում սպառնալիքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր