2632 դիտում
15:56 16-07-2018
Իրանի դեսպանի հետ քննարկվել են մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։
Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձավ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար։
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվեց, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։
Քննարկվեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
8885 դիտում
13:53 30-06-2017
Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
6239 դիտում
14:56 19-11-2016
Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
430 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
580 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
502 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն