211652_close_icon
views-count18108 դիտում article-date 14:46 14-07-2018

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը հյուրախաղերով մեկնելու է Արցախ, ինչից հետո ծրագրվում են արտերկյա հյուրախաղեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներկայացման հիմքում ընկած է Գյումրեցի ընտանիքի մի պատմություն։ Գործողությունները կատարվում են 2016 թ ապրիլի 2-6: Այս մեծ գերդաստանի բոլոր անդամները կյանքի բերումով ապրում են տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Կանադա։ Եվ այսօր բոլորը հավաքվել են ներկա գտնվելու գերդաստանի տղայի՝ Արմենի հարսանիքին։ Սակայն հարսանիքը մնում է կիսատ, քանի որ իմանալով պատերազմը սկսվելու մասին Արմենը թողնում է ամեն ինչ և գնում Արցախ։ Այս ընտանիքը արդեն պատերազմ տեսել էր, Արմենի քեռին զոհվել էր 90-ական թվականների Արցախյան ազտամարտին։ Եվ այսպես, հարսանիքը վերածվում է պատերազմի, որը ներկայացվում է ոչ թե ռազմի դաշտում, այլ թիկունքում։ Իրադարձությունները շրջադարձային փոխվում են և տեսնում ենք թիկունքում ապրող և կռվողներին սպասող կանանց։ Պիեսում ներկայացվում է արտագաղթի, ազգային փոքրամասնությունների խնդիրները և ներկայացվում է պայքարող ու մարտնչող հայ կնոջ կերպարը։ Պիեսը ավարտվում է լավատեսության և խաղաղության այն կոչով, որ կյանքն ի վերջո շարունակվում է և պետք է ապրել։ Ներկայացումը Գյումրիում արդեն ցուցադրվել է 9 անգամ, բոլոր օրերի տոմսերը սպառվել են շաբաթներ շուտ։ Երևանում թատրոնը հանդես է գալու հյուրախաղային 3 օր։ Հուլիսի 14-ին և 17-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հուլիսի 18-ին՝ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Հյուրախաղերը բոլոր օրերի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ։ Այս թատերաշրջանի վերջին ներկայացումը կայանալու է հուլիսի 19-ին Գյումրիում։ Արձակուրդից հետո «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հյուրախաղերով մեկնելու է Արցախ, ինչից հետո ծրագրվում են արտերկյա հյուրախաղեր։ Թատրոնը զուգահեռ նոր նախագծեր է կազմակերպում՝ ներկայացում Երևանյան արտիստների հետ համատեղ, նաև Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ նոր ներկայացում։ [color=#EF2929]ներկայացումը՝ ըստ Անահիտ Աղասարյանի " Հարսանիք թիկունքում", դրամա 2 գործողությամբ Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի Երաժշտական ձևավորումը՝ կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի (Հայկո) Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր