211652_close_icon
views-count28160 դիտում article-date 13:18 14-07-2018

Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թբիլիսիում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22- ամյա հայ Գևորգ Սարգսյանը: Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գ. Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։ Երիտասարդի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։ Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գ. Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։ Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։ Հեռուստաընկերության լրագրողի տեղեկություններով դեպքի առիթով դեռեւս ձերբակալվածներ չկան։ Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր