211652_close_icon
views-count15355 դիտում article-date 21:40 13-07-2018

Հրանտ Թոխատյանը և Ռոզի Ավետիսովան հանդես կգան Գյումրու դրամատիկական թատրոնում. մանրամասնում է Տիգրան Վիրաբյանը. Aysor.am

Նոր թատերաշրջանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կմեկնարկի հրավիրյալ դերասանների մասնակցությամբ նոր ներկայացմամբ, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/07/13/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%AB%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1442276]aysor.a[/url]m-ը։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի կողմից բեմադրվող կատակերգության գլխավոր դերակատարները կլինեն ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Նման մոտեցումն այս թատրոնի համար նորություն չի. թատրոնը հետաքրքիր պահելու այս տարբերակից Գյումրու դրամատիկականը հաճախ է օգտվել ու կօգտվի: «Հրանտ Արամիչի հետ հաճախ էինք խոսում, որ ներգրավված լինի մեր թատրոնի ներկայացումներից մեկում: Ոչ միայն մեր թատրոնի կոլեկտիվի, այլև Գյումրի քաղաքի կողմից նա շատ սիրված ու սպասված արտիստ է, իր հյուրախաղային ներկայացումները միշտ անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Արդեն ժամանակն էր, որ համագործակցեինք: Վստահ եմ՝ հետաքքիր ներկայացում ենք ունենալու, որը կշրջագայի ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս», - Aysor.am-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: [img]http://st0.shamshyan.com/editor/0277642001531503532784226.jpg[/img] Ներկայացումը հիմնված է Ալեն Ռեյնո Ֆուրտոնիի պիեսներից մեկի վրա: Զավեշտալի բազմաթիվ դրվագներով ողողված սիրո պատմություն ներկայացնող բեմականացման վերնագրի բարձրաձայնման հարցում թատրոնի տնօրենը շտապողականություն չցուցաբերեց՝ նկատելով՝ նախ՝ դեռ շուտ է այդ մասին խոսել, և հետո՝ իրենք էլ ընդհանուր հայտարարի չեն եկել, վերնագրի մի քանի տարբերակ են քննարկում: Ի դեպ, ներկայացումը նաև տարեսկզբին 60-ամյակը բոլորած Հրանտ Թոխատյանի հոբելյանական նվերն է: Փորձերը սկսվել են հուլիսի 11-ին, Երևանից Գյումրի ժամանած արտիստների կողքին են նաև Գյումրու թատրոնի դերասանները: Տիգրան Վիրաբյանի վստահեցմամբ՝ հանդիսատեսը Հրանտ Թոխատյանին բոլորովին այլ տեսակի մեջ կբացահայտի: «Ընդհանրապես, բոլոր այն արտիստներին, որոնց կտեսնեք այդ օրը, գրեթե երբեք այս «ֆորմայի» մեջ տեսած չեք լինի: Երբ վարագույրը բացվի, հանդիսատեսը կտարակուսի՝ արդյոք սա մեր իմացած Հրանտն է, Ռոզին կամ մյուսը: Բեմադրիչը շատ հետաքրքիր կերպարային լուծումներ է առաջարկել դերասաններին», - նշեց նա: Հումորի մայրաքաղաք Գյումրիում կատակերգությունները հանդիսատեսի մանրադիտակի տակով են անցնում: Գյումրեցին ոչ միայն կատակասեր է, այլև՝ այդ հարցում պահանջկոտ: «Կոմեդիաները միշտ էլ սպասված ու սիրված ժանր են եղել, ու գյումրեցիներից այս առումով ակնկալիքներն առավել մեծ են: Առաջին փորձին ես ներկա եմ եղել, ու այն ոգևորվածությունն ու հրավիրյալ արտիստների հետ համերաշխությունը, ստեղծագործական մթնոլորտը, որը կա թատրոնում, ապացուցում է՝ հետաքրքիր աշխատանք է լինելու», - ընդգծեց մեր զրուցակիցը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/07/13/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%AB%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1442276]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր