211652_close_icon
views-count13879 դիտում article-date 23:57 12-07-2018

ԱՄՆ-ը սպառնացել է ՌԴ-ին և այլ երկրներին, որ Իրանից նավթ գնելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի նրանց դեմ

Միացյալ նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանին և եվրոպական երկրներին, որ Իրանից նավթ գնելու դեպքում սահմանափակումներ կկիրառի նրանց դեմ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ օրենսդիրները հարցրել են ֆինանսների նախարարին, թե գտնո՞ւմ է, արդյոք, որ Չինաստանը, որի հետ իրենք առևտրային պատերազմի մեջ են գտնվում, կհետևի ԱՄՆ-ի օրինակին։ Միևնույն ժամանակ հիշեցրել են, որ Պեկինը իրանական նավթի խոշորագույն գնորդն է հանդիսանում աշխարհում։ «Կրկնում եմ՝ մենք պատժամիջոցներ ենք կիրառելու բոլորի դեմ՝ նրանց (Չինաստանի), Ռուսաստանի, Եվրոպայի և այլոց»,-ասել է Մնուչինը։

Նմանատիպ նյութեր