2628 դիտում
19:43 10-07-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Շեյն Ռոզենտալի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության համար, ներկայացրել համատեղ ծրագրերով աշխատանքի ընթացքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանմանն ու նորարարությանն ուղղված արդյունաբերության զարգացման ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր։ Նախարարը կարևորել է կարողությունների հզորացման, նոր գործիքակազմի ներդրման գործում ԱԶԲ-ի կողմից օժանդակությունը։
Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, ֆինասական հնարավորությունների արդյունավետ կիրառմանը, արտահանման աջակցմանն առնչվող հարցերի։ Ավարտին կողմերը պայմանավորվել են հաճախակի դարձնել հանդիպումները՝ հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամություն։
Նմանատիպ նյութեր
3159 դիտում
11:02 20-05-2017
Վահան Մարտիրոսյանն ընդունել է Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը
1786 դիտում
19:54 06-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
463 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
406 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը