211652_close_icon
views-count10208 դիտում article-date 16:44 08-07-2018

Թաիլանդում արգելափակված քարանձավից դուրս են բերել 12 երեխաներից երկուսին

Թաիլանդի Թհամ Լուանգ շրջանի քարանձավից, որը լցվել է հորդառատ անձրևներով և արգելափակման մեջ պահել 12 երեխաների՝ իրենց մարզիչի հետ, փրկարարները դուրս են բերել 2 երեխաների։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Khao Sot-ին։ «Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երեխաներից երկուսին արդեն դուրս են բերել և այս պահին նրանք գրեթե հասել են քարանձավի մուտքի մոտ»,-նշում է թերթը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբը իր մարզիչի հետ արգելափակվել է քարանձավում։ Վերջիններս փորձել էին պաշտպանվել հորդառատ անձրևներից, սակայն ջուրը լցվել էր քարանձավ, որտեղից նրանք չէին կարողացել դուրս գալ, քանի որ փակվել էին քարանձավի բոլոր ելքերը։ Փրկարարական աշխատնքներին ներգրավված են հարյուրավոր զինվորականներ, փրկարարներ և կամավորներ։

Նմանատիպ նյութեր