211652_close_icon
views-count3324 դիտում article-date 15:37 08-07-2018

Ճապոնիայում հորդառատ անձրևների զոհերի թիվը անցել է 75-ը

Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 75-ի։ Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ անձրևներն առաջացրել են սողանքներ, որոնք էլ պատճառ են դարձել մի քանի տասնյակ մարդու մահվան։ Հաղորդվում է բազմաթիվ անհետ կորածների մասին։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են 48 հազար զինվորականներ ու ոստիկաններ։

Նմանատիպ նյութեր