211652_close_icon
views-count144875 դիտում article-date 14:23 08-07-2018

«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի տոնին այցելեցին Վանաձորի մանկատուն. վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը «Վանաձորի քաղաքապետի գլխին սառը ցնցուղ կապեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, Հայաստանում նշվոմ է Վարդավառը, ինչի առիթով էլ «Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ անակնկալ այցելեցին Լոռու մարզի Վանաձորի մանկատուն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդները դատարկաձեռն չէին այցելել. նրանք երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում էլ տեղադրեցին մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում մի իսկական տոնի վերացվեց առօրյան մեկմեկու վրա ջուր լցնելով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցեցին ջրոցիին։ Թե երեխաները, թե վարչապետի դուստրերը մի լավ թրջվեցին։ Անակնկալ մանկատուն էր այցելել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նույնպես դատարկաձեռն չէր եկել. երեխաներին բերել էր պաղպաղակ, քաղցրավենիք, ու մինչ նա կբաժաներ քաղցրավենիքը, «ընկավ սելավի տակ». նրան մի լավ թրջեցին վարչապետ Ն. Փաշինյանի դուստրերը, իսկ հետո քաղաքապետ Մ. Ասլանյանը արդեն թրջված վիճակում միացավ Վարդավառին։ Նա էլ իր «ծանրքաշային հալին» լավ էլ թռչկոտում ու վազում էր «իր զոհերի» հետևից, որպեսզի ջրի նրանց, ինչը քաղաքապետին նույնպես հաջողվում էր։ Երեխաները իրենց շնորհակալությունն էին հայտնում «Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներին, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեզ համար անակնկալ էր, որ երիտասարդները եկան ու մեր առօրյան վերածեցին իսկական Վարդավառի։ Ճիշտն ասած՝ սկզբից չէինք հավատում, որ մեզ հետ ջրոցի խաղացողների մեջ են Նիկոլ Փաշինյանի երեխաները ու այնքան անմիջական ու անկեղծ էր շփումը, որ մնացել ենք զարմացած։ Բայց դե այսօրվա նրանց այցը մեզ հույս ու հավատ է տալիս, որ մեր երկիրը գնալու է դբա լավը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 356+
356+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր