211652_close_icon
views-count4156 դիտում article-date 10:37 08-07-2018

Հրվ. Կորեան ԱՄՆ-ի և Հյս. Կորեայի միջև կառուցողական բանակցությունների շարունակության մեծ հույս ունի

Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսությունը Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շարունակական կլինի և իր երկիրը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման հարցում։ Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ հայտարարությունը ԱԳ նախարարն արել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Հավելել է, որ Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները կպահպանվեն մինչև նրա ամբողջական ապամիջուկայնացումը։

Նմանատիպ նյութեր