11998 դիտում
10:51 07-07-2018
Գիտական համագործակցությունը Սմիթսոնյան հաստատության հետ չափազանց արդյունավետ է. «Ամերիկայի ձայն»
Սմիթսոնյան ինստիտուտը օժանդակել է Հայաստանում գիտահետազոտական խոշոր ծավալներով աշխատանքներին: Արդյունքում ի հայտ են եկել մեծ քանակությամբ գիտական նյութեր: Հայ ազգագրագետները մեկնաբանում են Սմիթսոնյան հաստատության հետ համագործակցությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4471364.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սա գիտականորեն հիմնված և դրա հենքի վրա կազմակերպված փառատոն է, ասում է ազգագրագետ Հարություն Մարությանը: Վերջինս ներկայացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որը Սմիթսոնյան հաստատության գործընկերն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ Սմիթսոնյան փառատոն, որը նվիրված է Հայաստանին և հայկական մշակութային ժառանգությանը:
«Սա արդյունք է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև երկարատև համագործակցության»,- նշում է Մարությանը:
Վերջին տարիներին այդ համագործակցության միջոցով կատարվեց հսկա գիտահետազոտական աշխատանք: Դաշտային գիտական աշխատանքներ են տարվել Հայաստանի բազմաթիվ վայրերում, ներառյալ Վայոց Ձորի շուրջ 20 գյուղերում, Սյունիքում, և այլ մարզերում:
Սմիթսոնյան հաստատության հետ հայ ազգագրագետների համագործակցության հիմնական նպատակներն են Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներին աջակցելը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանն օժանդակելը: Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ընդգծում է, որ այս փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը Ամիթսոնյան հաստատությանն է:
Աբրահամյանի խոսքերով հայկական մշակութային ժառանգության ցուցադրումն ունի իր հիմնական ուղերձը և այն առնչվում է հայկական ժողովրդական մշակույթի պատմության և կենցաղի հետ:
Իսկ ազգագրագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն ընդգծում է, որ Սմիթսոնյան հաստատության հետ գիտական համագործակցության արդյունքում ի հայտ եկան մեծ քանակությամբ նոր նյութեր:
«Ահռելի քանակությամբ նյութեր գրանցվեցին, այնպիսի մանրամասնություններով և բոլոր չափանիշներին համապատասխան: Դրանք պատրաստի նյութեր են Սմիթսոնյան թանգարանում արխիվացնելու համար»,- նշում է Շագոյանը:
Նմանատիպ նյութեր
2556 դիտում
18:53 29-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5619 դիտում
09:37 20-11-2020
Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. Թոմ դե Վալ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել