211652_close_icon
views-count6784 դիտում article-date 23:26 04-07-2018

Ռաֆայել Հարությունյանը դարձավ ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնության փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զագրեբում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ իրեն գերազանց է դրսևորել մինչև 45 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ըմբիշ Ռաֆայել Հարությունյանը: Հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակներ է տարել ադրբեջանցի Քանան Հեյբատովի նկատմամբ, այնուհետև՝ ուզբեկ Շախբոս Կոմիլովին և ամերիկացի Չեյնս Լամերին: Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը մրցել է իրանցի Ռահման Ամուզադխալիլի հետ ու պարտություն կրել՝ նվաճելով արծաթե մեդալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր