211652_close_icon
views-count5107 դիտում article-date 10:18 04-07-2018

Փողերի լվացման գործով ձերբակալվել է Մալայզիայի նախկին վարչապետը․ Associated Press

Մալայզիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը: [url=https://www.apnews.com/74bfb9007de44b0cac1c9649de7cb72b/Malaysian-ex-PM-Najib-charged-with-breach-of-trust,-graft]Associated Press[/url]-ը քննիչներին վկայակոչելով հաղորդում է, որ Ռազակի դեմ մեղադրանքը կներկայացվի հուլիսի 4-ին՝ դատավարության ընթացքում: Նաջիբ Ռազակը ձերբակալվել է փողերի լվացման և 1MDB պետական ներդրումային հիմնադրամում միջոցների յուրացման գործի հետաքննության շրջանակներում: Նա ձերբակալվել է երեքշաբթի օրը 42 մլն ռինգգիտի ($ 10,4 մլն) կասկածելի փոխանցում կատարելու համար։ Հիշեցնենք, որ վերջերս Մալայզիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 60 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը իշխանության է եկել: Նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը հանձնարարել է վերսկսել վերոնշյալ գործի հետաքննությունը, որը կասեցվել էր Ռազակի ցուցումով:

Նմանատիպ նյութեր