211652_close_icon
views-count4383 դիտում article-date 22:45 03-07-2018

Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Թեհրանի համալսարան, ներկայացրել գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ-ի վերջին ձեռքբերումները

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 1-ին այցելեց Թեհրանի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ ռեկտոր Մահմուդ Նիլի Ահմադաբադիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ վերջին տարիների ձեռքբերումները, մասնավորապես, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունեցած առաջընթացը: Թեհրանի համալասարանի ռեկտորը խոսեց իր ղեկավարած հաստատության կառուցվածքի և այլ երկրների հետ համագործակցության փորձի ու հնարավորությունների մասին: Այս համատեսքտում կողմերը քննարկեցին համալսարանական համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձան համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու, ուսանողների և դասախոսների փոխանակության, գիտաժողովներ և տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությանը: Երկկողմ համագործակցության ներուժի բացահայտման և փոխճանաչողության մակարդակի բարձրացման նպատակով կողմերը կարևորեցին երկու երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների փոխայցելությունները:

Նմանատիպ նյութեր