211652_close_icon
views-count4398 դիտում article-date 14:21 01-07-2018

Կիմ Չեն Ընը խնդրել է Սի Ցզինփինին նպաստել Հյս. Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացի արագացմանը

Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան կատարած այցի ժամանակ խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին նպաստել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումների չեղարկման գործընթացին։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ճապոնական Yomiuri թերթին։ Թերթն ընդգծում է, որ Չինաստանի ղեկավարը հավաստիացրել է հյուսիսկորեական առաջնորդին, որ ջանքեր կգործածի այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել են Ճապոնիան, ԱՄՆ-ն ու Հարավայի Կորեան, Փհենյանի դեմ սահմանափակումները կչեղարկվեն միայն Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումից հետո։

Նմանատիպ նյութեր