211652_close_icon
views-count2767 դիտում article-date 21:22 28-06-2018

Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, փոխգործակցության զարգացման հեռանկարներին նվիրված քննարկում

Հունիսի 26-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը: Հանդիպմանը ներկա էին Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և իրանական գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ստեղծված իրավիճակը, ներդրումային նպաստավոր պայմանները, տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, գործարար միջավայրը, հայ-իրանական տնտեսական համագործակցության բարելավման նոր հնարավորությունները: Դեսպան Թումանյանը հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային գործունեության վրա: Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր