5189 դիտում
23:11 27-06-2018
Սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք. Տարածաշրջանային 2-րդ պլատֆորմն ամփոփեց աշխատանքը Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 27-ին իր աշխատանքը շարունակեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը:
Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNISDR)` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամների աջակցությամբ:
Տարածաշրջանային 2-րդ պլատֆորմին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքապետեր, խոշոր մասնավոր ընկերությունների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Պլատֆորմի աշխատանքային 2-րդ օրը «Տարածաշրջանային համագործակցության միջոցով դիմակայունության ամրապնդման և կայուն զարգացման խթանում» և «Համահասարակական մոտեցման կիրառմամբ ռիսկերի գիտակցում և կայուն զարգացում» թեմաներով լիագումար երկու նիստերի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության խորացման ձևաչափերը՝ հաշվի առնելով, որ ռիսկերն ու խոցելիությունն անցնում են ազգային սահմանները: Քննարկումների մասնակիցներն ընդգծեցին, որ հասարակության ներառական ներգրավվածությունը Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի հիմնական սկզբունքներից մեկն է: Նշվեց, որ Կայուն զարգացումը և Սենդայի գործողությունների ծրագիրը չեն կարող իրականացվել առանց հասարակության ներառական մոտեցման:
Ենթատարածաշրջանային պլատֆորմի 2-րդ օրն ընդունվեց Երևանյան հռչակագիրը, որն ամփոփում էր հանդիպման արդյունքները: Այս տարվա նոյեմբերին Երևանյան հռչակագիրը կներկայացվի Իտալիայում գումարվելիք ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի ընթացքում: Հռչակագիրը ներկայացնելիս՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը մասնավորապես ասաց.
- Վստահ եմ, որ պլատֆորմը բոլորիս հաղորդեց դրական աշխատանքային լիցքեր: Առջևում մեզ սպասվում են հետևողական և լուրջ աշխատանք, ուստի կոչ եմ անում բոլորին նույն ոգևորվածությամբ շարունակել աշխատանքներն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և Սենդայի ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման և, իհարկե, մեր երկրների միջև կապերի ամրապնդման:
Միջոցառման ավարտին պլատֆորմի մասնակիցները ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական բազայում հետևեցին 95 ուսանողների և 11 հրահանգիչների մասնակցությամբ դաշտային վարժանքին՝ «Փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը երկրաշարժերի դեպքում» թեմայով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
4772 դիտում
16:15 16-03-2018
Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. ծառայությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
784 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան