211652_close_icon
views-count4069 դիտում article-date 23:51 26-06-2018

ԱՄՆ-ն փորձում է հաղթել Իրանին հոգեբանական ու տնտեսական պատերազմի միջոցով. Հասան Ռոհանի

ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ պայքարել հոգեբանական և տնտեսական պատերազմի միջոցով: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ իրանցիներին համերաշխության և միասնության կոչ անելով, փոխանցում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ իշխանությունների տարբեր ճյուղերն այսօր մեծ պատասխանատվություն են կրում, քանի որ ամերիկացիներն ու մյուս թշնամիներն առաջին հերթին ձգտում են խարխլել Իրանի ժողովրդի վստահությունն ու հույսերը: «Երբ իրանական ժողովուրդը մեծ հաղթանակ էր տանում տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, թշնամիներն ընդդիմացան այս մեծ ազգին»,-նշել է Իրանի նախագահը։ Հայտարարությունը նա արել է իրանական ռիալի՝ դոլարի նկատմամբ ռեկորդային անկման կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հաջորդ օրը:

Նմանատիպ նյութեր