211652_close_icon
views-count4838 դիտում article-date 23:12 26-06-2018

Վաշինգտոնը սպառնացել է Անկարային, որ պատժամիջոցներ կկիրառի նրա դեմ, եթե վերջինս գնի ռուսական C-400 ԶՀՀ-ներ

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դժվար կլինի վերականգնել, եթե Անկարան ձեռք բերի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի և Եվրոպայի հարցերով օգնական Ուեսս Միթչելլը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Մենք պատժամիջոցներ կկիրառենք»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կարվի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի թշնամիներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում։ Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Մոսկվան ու Անկարան պայմանագիր են կնքել նշված ԶՀՀ-ների մատակարարման շուրջ։ Գործարքը կազմում է 2.5 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր