211652_close_icon
views-count3567 դիտում article-date 11:21 26-06-2018

Էրդողանը հաղթեց․ Թուրքիայում կամրապնդվի բռնապետությունը․ «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում թուրքաբնակ հայ խմբագիր Բագրատ էստուկյանն ասաց, որ չնայած հայ պատգամավորների ներկայությու­նը Մեջլիսում առարկայական արդյունքների չի հանգեցրել, քանի որ, օրինակ, Գարո Փայլանի կարևոր օրենսդրական առաջարկները մերժ­վում էին, սա հարթակ է, որը թույլ է տալիս հնչեցնել հայ համայնքի խնդիրները, հայ հա­սարակությանն անհանգստացնող հարցերը նման բարձր ամբիոնից, որը մեծ տարածում է ստանում աշխարհում։ Ըստ նրա այս տեսանկ­յունից հայ պատգամավորների ներկայությունը կարևոր է։ «Թեև այդ գործով զբաղվել է և կզ­բաղվի միայն Փայլանը։ Ուրախ ենք, որ նա կր­կին Մեջլիսում է, ցավալի է, որ հայ պատգամա­վորների թիվը քիչ է լինելու, չնայած հայ հա­մայնքը Թուրքիայում բավականին մեծ ներկայացվածություն ունի, շատ խնդիրներ ունի, որոնք ուշադրություն են պահանջում»,- նման տեսակետ հայտնեց Բագրատ էստուկյանը։ Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիայում պետք է շարունակվի այն բռնապետությունը, որը ստեղծել է էրդողանը։ «Հայ համայնքն իր ձայները տվել է Ինջենին ու Դեմիրթաշին, իսկ կուսակցություններից ԺԴԿ-ին, քանի որ Փայ­լանն այդ կուսակցությունից է։ Փայլանի հետ հայ համայնքը միշտ դրական հույսեր է կա­պում, քանի որ նա է բարձրացնում հայ հա­մայնքի խնդիրները մեծամասնությամբ, կարողանում դրանց հնչեղություն հաղորդել։ Կարևոր է դա»,- ասաց էստուկյանը։ Նրա խոս­քով, այս ընտրությունները ներքին և արտա­քին քաղաքականության ոլորտում դրական տեղաշարժեր չեն խոստանում, քանի որ ամ­րապնդվելու է էրդողանի բռնապետությունը, ընդլայնվելու են լիազորությունները։ Մեզ հետ զրույցում թուրք հրապարակախոս Թաներ Աքչամը, ով իր գործունեության ընթաց­քում Հայոց ցեղասպանության մասին բազմա­թիվ փաստական տվյալներ է ներկայացրել, ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցավ այն, ին­չը սպասելի էր և ինչը վերջին ժամանակաշրջա­նում Թուրքիայի նախագահի ձգտումն էր։ Թեև, նրա խոսքով, շատերը սպասում էին այս արդ­յունքներին, հասկանալու համար՝ լինելո՞ւ է արդյոք արտահերթ նախագահական ընտրու­թյունների երկրորդ փուլ էրդողանի և Ինջենի միջև, թե՞ ոչ, քանի որ դա առանցքային հարց կարող էր դառնալ Թուրքիայի ներկայիս պատմության մեջ, երբ իշխանությունները ԺԴԿ-ին ճանաչեին որպես քաղաքական ուժ։ Սրանից, ըստ նրա, կարող էր սկսվել այլ փուլ Թուրքիա­յի կյանքում, կարող էր կոտրվել ավտորիտար վարչակարգը։ «Բայց մենք ականատեսը դար­ձանք նրան, ինչ ես ակնկալում էի՝ ամ­րապնդվեց այդ համակարգը, կշարունակի ամ­րապնդվել, առճակատումը խնդրահարույց ուղ­ղություններով կխորանա։ Էրդողանը ստացավ վերահսկողություն բոլոր մարմինների նկատ­մամբ, որի նպատակով էլ նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունները։ Հիմա և վերջին շրջանում խորացել էին երկրում բռնաճնշումները մտավորականների, լրագրող­ների, իրավապաշտպանների նկատմամբ, պարզ է, թե ուր է տանում այս ամենը»,- ասաց Աքչամը։ [b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր