211652_close_icon
views-count6714 դիտում article-date 11:45 25-06-2018

Հնդկաստանի Գոա նահանգում արգելել են սելֆի անել

Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները թվով 24 լողափներում արգելել են զբոսաշրջիկներին սելֆի անել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ պատճառը նրանում է, որ վերջերս սելֆիի պատճառով զբոսաշրջիկներ են զոհվել: Այժմ լողափներում ցուցանակներ են փակցվել, ըստ որոնց՝ սելֆին արգելվում է: Հիշեցնենք, որ Հնդկաստանը առաջատարն է սելֆիների պատճառով տեղի ունեցած զոհերի թվով:

Նմանատիպ նյութեր