211652_close_icon
views-count47423 դիտում article-date 21:37 24-06-2018

Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է ձայների կեսից ավելին

Այսօր Թուրքիայում ընթացող նախագահական արտահերթ ընտրություններում գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջին տվյալներով, հաղթում է: Քվեների 40%-ի հաշվարկից հետո Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 57%-ը: Նրա մոտակա մրցակիցը՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմա Ինջեն ստացել է ձայների ընդամենը 28,3%-ը: Դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ, Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ տուր չի չի լինի: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ էլ առաջատարը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որն առայժմ հավաքել է ձայների 48%-ը: 18 տոկոս է ստացել Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիները պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ ընտրում են նախագահին և նոր խորհրդարանը: Նախագահական ընտրություններում առաջադրվել էին 6 թեկնածու:

Նմանատիպ նյութեր