211652_close_icon
views-count6039 դիտում article-date 16:55 24-06-2018

Աշխարհն ապրում է «ջունգլիների օրենքով». Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ հնարավոր չէ իր երկրում կանխել սադրանքները, քանի որ աշխարհն ապրում է ջունգլիների օրենքով։ Հայտարարությունը նա արել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Որպես օրինակ՝ նշել է Սիրիայում կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման մասին «բեմականացումները»։ Վերջինի խոսքով՝ դա ոչ մի առնչություն չունի իրականության հետ։ «Դա նրանց (Արևմուտքի) սեփական պատկերացումն է, նրանց լրատվամիջոցների պատրանքները, որոնք ստեղծվում ու արագորեն տարածվում են համացանցի միջոցով։ Այդ իսկ պատճառով նման սադրանքները կանխել պարզապես անհնարին է»,-ասել է Սիրիայի նախագահը։ Հավելել է, որ «ամերիկացիները մշտապես ստում են ու արագ անցնում հարձակման»։ «Երբ միջազգային նորմերը չեն հարգում, երբ չկան ՄԱԿ-ի արդյունավետ ինստիտուտներ, չեք կարող խոսել սադրանքները կանխելու մասին. աշխարհն ապրում է ջունգլիների օրենքով»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր