211652_close_icon
views-count5735 դիտում article-date 14:03 24-06-2018

Իրանը միջուկային գործարքի պահպանման համար ԵՄ-ից առաջարկներ է ակնկալում մինչև հունիսի վերջը

Իրանի կառավարությունը սպասում է, որպեսզի Եվրամիությունը առաջարկությունների փաթեթով հանդես գա մինչև հունիսի վերջը՝ պահպանելու համար Իրանի միջուկային գործարքի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Press TV-ն։ Վերջինիս խոսքով՝ ԵՄ-ը խոստացել է միջոցառումների նոր փաթեթ մշակել, որը կբավարարի Թեհրանի պահանջները։ Արաղչին հավելել է, որ փաթեթը խոստացել են ներկայացնել, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է դուրս գալ գործարքից։

Նմանատիպ նյութեր