6246 դիտում
21:43 21-06-2018
Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ:
Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն խորհրդարանական հարթակներում:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը: «Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ: Մենք՝ խորհրդարանականներս, պետք է նպաստենք դաշնակցային հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային եւ այդ առումով ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի ու բխում է մեր պետության շահերից:
Խոսելով ՍԾՏՀ ԽՎ աշխատանքների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը եւ չծառայի որոշ պետությունների քաղաքական շահերին:
Նմանատիպ նյութեր
992 դիտում
22:27 21-10-2022
Դեսպան Ներսեսյանը Քինգս քոլեջում ներկայացրել է Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերները
Այս բաժնից
211 դիտում
17:38 28-03-2024
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
208 դիտում
17:33 28-03-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
244 դիտում
17:19 28-03-2024
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան