43947 դիտում
20:35 17-06-2018
Արմեն Աշոտյան. Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10215812013111409]էջում[/url] անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/17/1098684/]ելույթին[/url]:
«Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։
Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ։
Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։
Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։
DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի», գրել է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
1086 դիտում
13:30 28-09-2019
Արման Թաթոյան. Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը
442 դիտում
13:46 09-02-2024
Սահմանադրությունը իշխանության հերթական զnհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն. Աշոտյան
Այս բաժնից
568 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
490 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը