211652_close_icon
views-count8850 դիտում article-date 18:25 17-06-2018

ԱԱ-2018. Սերբիան հաղթանակով մեկնարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի խմբային փուլում՝ Սերբիայի հավաքականը Սարանսկում 1:0 հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի: Սերբերը բավական վստահ հանդիպում անցկացրեցին և պետք է ավելի խոշոր հաշվով հաղթեին: Սակայն կոստառիկացիների հանրահայտ դարպասապահ Կեյլոր Նավասը բազմաթիվ անգամ թիմին փրկեց անհուսալի թվացող դրվագներում: Սակայն նույնիսկ Նավասը անզոր գտնվեց, երբ 56-րդ րոպեին սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը տուգանային հիանալի հարված կատարեց և գնդակը հայտնվեց դարպասի վերին անկյունում: Այս խմբի մյուս խաղը Երևանի ժամանակով 22։00-ին՝ կհանդիպեն Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։ ԱԱ-2018, E խումբ Կոստա Ռիկա - Սերբիա՝ 0։1 Ալեքսանդր Կոլարով, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր