211652_close_icon
views-count13130 դիտում article-date 15:55 17-06-2018

ԵԿՄ անդամները դատարանի դիմաց սպասում են Մ. Գրիգորյանի խափանման միջոցի հարցով կայանալիք նիստին. Tert.am

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշման նիստը դեռ չի մեկնարկել: [url=http://www.tert.am/am/news/2018/06/17/Protest/2716450]Tert.am[/url]-ի հետ զրույցում ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել, դատարանը դեռ նրա ներկայությունն ապահովելու միջնորդությունը չի քննարկել: Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դիմաց շարունակվում է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան: «Մենք փորձում ենք հավատալ, որ դատարանի որոշումը արդար կլինի, և Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ազատության մեջ կլինի, մեզ թույլ չենք տալիս խոսել իրավապահների հետագա գործողությունների մասին. եթե զենք-զինամթերքի հետ կապված մեղադրանք է՝ թող քննեն, հասկանան, բայց թող խափանման միջոց միանգամից կալանավորումը չընտրեն: Զորավարը մերն է, մեր ազգինն է»,- ասել էին բողոքի ակցիա իրականացնողները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/17/Protest/2716450]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր