5680 դիտում
15:42 17-06-2018
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերից համայն հայության հոգևոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի և Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաև Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների:
Արևելյան և Արևմտյան թեմերի անունից ողջույնի խոսք ասացին Ժակլին Էլ Շամմասն ու Դերիկ Ղուկասյանը՝ Նորին Սրբությանը փոխանցելով իրենց թեմերում ծառայող հոգևորականների որդիական սերն ու խոնարհությունը, ինչպես նաև ներկայացրեցին հայրենիքում իրականացվող բարեգործական ծրագրերը:
Այնուհետև Գարեգին Բ Վեհափառը, բերելով իր հայրապետական սերն ու գնահատանքը ուխտավորներին, շեշտեց, որ որպես Հայրապետ՝ մեծ ուրախություն է ապրում, երբ ամեն անգամ տեսնում է, թե ինչպես են հայորդիները ժամանում հայրենիք և համայնասփյուռ հայության հոգևոր կենտրոն այն գիտակցությամբ, որ իրենք նույնպես հոգևոր ու ազգային արժեքների կրողն են և իրենց աստվածահաճո գործունեությամբ զորակցություն են բերում հայրենաբնակ եղբայրներին ու քույրերին:
Անդրադառնալով նրանց կողմից հայրենիքում իրականացվող բարեգործական ու մարդասիրական ծրագրերին՝ Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերն իրենց աստվածօրհնյալ առաքելության ողջ ընթացքում օրհնի ամենքին:
Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու սոցիալական և հոգեփրկչական առաքելությանը, ներկայացրեց հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով միասնական ջանքերը դրանց հաղթահարման համար:
Վերջում հայապահպանության գործում բերած կարևոր ավանդի համար իր գնահատանքը վերստին փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել կրողը լինել նախնյաց ավանդած հսկայական ժառանգության և այն անխաթար փոխանցել հաջորդ սերունդներին:
Ապա ուխտավորները նաև ներկա գտնվեցին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:
Նմանատիպ նյութեր
757 դիտում
23:35 02-10-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
707 դիտում
11:18 16-06-2014
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
715 դիտում
11:35 17-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
463 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
358 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ