211652_close_icon
views-count7481 դիտում article-date 14:13 17-06-2018

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. մարզպետարանում ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը

Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. ընդունում ենք իշխանությունների կոչը և բաց ենք ցանկացած լսումների, քննարկումների համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Անդրադառնալով իր հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության համար բողոքի ակցիաներին, Կ. Գրիգորյանն ասաց. «Գնում է նախաքաննություն, մեկնաբանություններից զերծ կմնամ»։ Մարզպետը և Կ. Գրիգորյանը նաև հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները:

Նմանատիպ նյութեր