211652_close_icon
views-count34581 դիտում article-date 23:40 16-06-2018

Էջմիածնի քաղաքապետի ընկերը հացադուլ է հայտարարել. Կարեն Գրիգորյանը գիշերը նրա հետ հրապարակում կանցկացնի. Slaq.am

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերներից Արսեն Կարապետյանը հացադուլ եւ նստացույց է հայտարարել: Գրիգորյանը հայտնել է, որ նրա հետ գիշերը հրապարակում է անցկացնելու, հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1255648/]Slaq.am[/url]-ը: Նշենք, որ այսօր Էջմիածնում միաժամանակ ցույցի էին դուրս եկել Կարեն Գրիգորյանի աջակիցներն ու նրա հրաժարականը պահանջողները: Վերջինները որոշել են այսօր ցրվել եւ նորից ցույցի հավաքվել վաղը՝ հունիսի 17-ի առավոտյան ժամը 10:00-ին: Միաժամանակ, Արմավիրի մարզպետը վաղն առավոտյան 12:00-ին հանդիպման է [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/16/1098646/]հրավիրել [/url]Կարեն Գրիգորյանին եւ նրա հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչներին: Էջմիածնի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել գնալ հանդիպման:

Նմանատիպ նյութեր