211652_close_icon
views-count21684 դիտում article-date 18:30 16-06-2018

Ի՞նչ են ուտում և հագնում զինվորները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն: Ցուցադրված էին անկողնային և հանդերձանքի պարագաներ, համազգեստ, կոշկեղեն։ Սպայական անձնակազմի շնորհիվ ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան զինվորական իրերին, պատկերացում կազմեցին դրանց անրաժեշտության ու պիտանելիության մասին։ Ներկա էին նաև զինվորների ծնողներ , որոնք իրենց ձեռքով փորձեցին զինվորների համար նախատեսված սնունդն ու համոզվեցին, որ բանակային սնունդի մասին հնչեցված բացասական կարծիքները չեն համապատասխանում իրենց համտեսածին. «Համով էլ «տուշոնկա» էր»,-կատակում է Համիկ Խաչատրյանը, որի որդին արդեն 11 ամիս է ծառայում է Արցախի զորամասերից մեկում։ Ծնողները շնորհակալություն հայտնեցին խոհարարներին, որոնք տեղում պատրաստում ու մատուցում էին ներկաներին։ Իսկ ինչ վերաբերում է զինվորական համազգեստին՝ փոփոխություններն ակնհայտ են։ Տարեցտարի հագուստն ու զինվորական կոշիկների որակն ավելի բարձրանում է՝ դառնալով դիմացկուն ու զինվորների համար ավելի հարմարավետ։ Մանրամասները՝ [url=https://www.banak.info/2018/06/inch-en-utum-hagnum-zinvornery.html]այստեղ.[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր