211652_close_icon
views-count8962 դիտում article-date 10:28 16-06-2018

Թույլ չենք տա, որ քրեածին տարրերը պղծեն հեղափոխության խորհրդանիշները․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ անընդունելի է հա­մարում, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները։ «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մա­ֆիոզ պատերազմներում։ Թույլ չենք տա», - գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, նախօրեին Էջմիածնում բողոքի ցույց էր տեղի ունենում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրա­ժարականի պահանջով։ Ցույցին մասնակցում էր քրեական հեղի­նակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կանգնած էր այդ ցույցի հետևում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր