211652_close_icon
views-count13161 դիտում article-date 10:02 16-06-2018

Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ կհարցաքննվի վկայի կարգավիճակով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրող­ների հետ զրույցում չպատասխանեց Սեյրան Օհանյանին հարցաքննելու վերաբերյալ որևէ հարցի՝ պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը օրենքի պահանջին համապատասխան ծանուցվել է, և մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա։ ՊԵԿ ղեկավարի խոս­քով՝ կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկ­րետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպու­թյան հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնյաներ կան, և քանի որ Սեյրան Օհանյանի պաշտոնավար­ման ժամանակ է եղել, նա հրավիրվել է հարցաքն­նության, ինչը նորմալ գործընթաց է. «Եվ պետք է ասեմ, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակով»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր