211652_close_icon
views-count6704 դիտում article-date 09:28 16-06-2018

Հայաստանի հեղափոխությունն անհավատալի հրաշք էր․ արևմտյան մամուլի արձագանքները․ «Ամերիկայի ձայն»

Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: [url=https://www.amerikayidzayn.com/a/4441238.html]«Ամերիկայի ձայնն»[/url] անդրադառնում է դրանց: Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի [url=https://www.washingtonpost.com/opinions/armenia-shows-democratic-reform-can-triumph-even-in-russias-shadow/2018/06/14/eeaf0448-7010-11e8-bd50-b80389a4e569_story.html?utm_term=.c95532c21813]խմբագրականը[/url]՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի առնելով վերջին տարիներին դրանց գլոբալ նահանջը: Սակայն հոդվածագիրն ընդգծում է, որ ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի նոր իշխանությունների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական բարեփոխումները: Ըստ հեղինակի, առկա են հակազդման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներ: Իգնատիուսի կարծիքով Հայաստանի հեղափոխությունն անհավատալի մի հրաշք էր՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների կապը Մոսկվայի հետ: Չնայած Մոսկվայի աջակցությանը նախկին իշխանություններին, ըստ հեղինակի, այն չխոչընդոտեց Փաշինյանի իշխանության գալուն, քանի որ վերջինս բացառել էր աշխարհաքաղաքական օրակարգը հեղափոխության ընթացքում: Սակայն, ըստ Իգնատիուսի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար, հատկապես Արցախյան հակամարտության հարցում, և Ռուսաստանի հանդուրժողական մոտեցումը Հայաստանի բարեփոխումներին կարող է ունենալ իր գինը: Իսկ հունիսի 13-ին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հրապարակեցին Agency France Press (AFP) գործակալության «Հայաստանի վարչապետը կպայքարի կաշառակերության դեմ Facebook-ի միջոցով» [url=http://www.france24.com/en/20180613-armenia-pm-vows-fight-graft-using-facebook]հոդվածը[/url]՝ հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի վրա: Այն մեջբերում է վարչապետ Փաշինյանի խոսքերը, ուր վերջինս ընդգծում է իր վճռականությունը կաշառակերության դեմ պայքարում և այդ ճանապարհին սոցիալական ցանցերի օգտագործման կարևորությունը: Որևէ դատավոր, ով կաշառք է վերցնում, կարող է հրապարակայնորեն խայտառակության ենթարկվել նրա անունը համացանցում հանրայնացնելու միջոցով, մեջբերում է հրապարակումը վարչապետի խոսքերը: Իր հերթին «Լոս Անջելես Թայմս» թերթն [url=http://www.latimes.com/socal/glendale-news-press/news/tn-gnp-me-artsakh-street-20180613-story.html]անդրադարձել է [/url]վերջերս Կալիֆորնիայի հայաշատ Գլենդել քաղաքի խորհրդի որոշմանը քաղաքի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու մասին ու այս հարցի շուրջ ընթացող զարգացումներին: Թերթը նշում է, որ նախկինում հայաշատ այս քաղաքում որևէ փողոց չի կրել հայկական ծագում ունեցող անվանում: Քաղաքային խորհրդի որոշման կայացմանը նախորդել էին շաբաթներ տևած քննարկումներ և բանավեճեր Գլենդելի բնակիչների, գործարար հատվածի ու տեղի հայ կազմակերպությունների միջև: Թերթը տեղեկացնում է, որ փողոցի վերանվանմանը զուգահեռ քաղաքային խորհուրդը նախատեսում է 131 հազար ԱՄՆ դոլար տրամադրել այս փողոցում գործող 131 մասնավոր ընկերություններին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1000-ական ԱՄՆ դոլար՝ հասցեի փոփոխության հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս որոշումից, ըստ հրապարակման, դժգոն են տեղի գործարար շրջանակները, որոնք փողոցի վերանվանման ծախսի դիմաց տրամադրված փոխհատուցումը համարում են անբավարար: Միևնույն ժամանակ հոդվածը մեջբերում է որոշման կողմնակիցների մոտեցումը, որով գործարարների հրապարակած հասցեի փոփոխության համար նախատեսվող ծախսերը գնահատվում են ուռճացված, իսկ դրանից բխող շահույթը՝ ակնհայտ: Իսկ ամերիկյան ինտերնետային «Loadwire» հանդեսը, որը նվիրված է ռոկ երաժշտությանը, հունիսի 12-ին հրապարակել է իր հարցազրույցը System of Down հանրահայտ ռոկ խմբի կիթառիստ, ամերիկահայ Դարոն Մալաքյանի հետ: Հանդեսը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ռոկ խումբը հրատարակեց վերջին տասը տարում իր առաջին երաժշտական ալբոմը, որը կոչվում է «Դիկտատոր»: Այդ նույն օրը, ըստ թերթի, Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Հոդվածը չի բացառում, որ այդ երկու իրադարձությունները համընկել են, սակայն ընդգծում է «Դիկտատոր»-ի հրատարակման արդիականությունը:

Նմանատիպ նյութեր