211652_close_icon
views-count8280 դիտում article-date 21:24 15-06-2018

Հայաստանից Ռուսաստան կենդանիների արտահանման սահմանափակում չկա. ՍԱՊԾ

Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների): http://www.fsvps.ru/fsvps/news/26963.html [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր