9823 դիտում
23:49 12-06-2018
Հայաստանի ծանրամարտի հավաքականի որակազրկումը կասեցվել է
2017 թվականի վերջին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որոշում էր կայացրել որակազրկել Հայաստանի և մի շարք այլ երկրների հավաքականներին: Այսպիսով, տարբեր տարիքային ընտրանիները չէին կարող մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Որակազրկումները կապված են եղել դոպինգ-սկանդալների հետ:
IWF-ի միջազգային կայքը հայտնում է, որ որակազրկումը կասեցվել է, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/06/12/IWF-Armenia/892055]Armsport.am[/url]-ը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը կարող է մասնակցել հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, նաև Լեհաստանում տեղի ունենալիք Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությանը։ Տվյալ հավաքականները, որոնք նախկինում որակազրկվել էին, կարող են մասնակցել նաև Աշխաբադում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը։
Սեպտեմբերին Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացվել դոպինգի խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, որոնց շարքում էր Հայաստանի հավաքականին:
Նմանատիպ նյութեր
27883 դիտում
21:44 13-05-2014
«Սխոդկայի» ելքը՝ օրենքով գող օշականցի Գևորիկի հաղթանակն ու քրեական հեղինակությունների որակազրկումը. newsbook.am
1262 դիտում
17:28 14-08-2014
Լոզանի արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել Սուարեսի որակազրկումը
971 դիտում
15:25 28-10-2014
«Ռեալ»-ը կբողոքարկի Զինեդին Զիդանի որակազրկումը
Այս բաժնից
1048 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
934 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
877 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am