211652_close_icon
views-count5859 դիտում article-date 23:22 12-06-2018

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Մինսկում մասնակցելու են ԱՊՀ մի շարք միջոցառումների

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հունիսի 12-14-ը Մինսկում կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պայքարի զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին, զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումներն անցկացվում են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի համաձայն:

Նմանատիպ նյութեր