211652_close_icon
views-count14734 դիտում article-date 21:51 12-06-2018

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջարկում է ֆինանսական առցանց-խարդախությունից պաշտպանության նոր գործիքներ

«Կասպերսկի լաբորատորիա»-ն թողարկել է ֆինանսական առցանց-խարդախությանը հակազդելու լուծման նոր սերնդի պրոդուկտ։ Նորացված Kaspersky Fraud Prevention-ը ներկայումս կազմված է երկու առանձին պրոդուկտներից, որոնք են Kaspersky Advanced Authentication-ը և Kaspersky Automated Fraud Analytics-ը։ Դրանցից առաջինը կանխարգելում է հաշվեգրերի (account) վարկաբեկման տարբեր սցենարները, իսկ երկրորդն օգնում է բացահայտել և հետաքննել ֆինանսական խարդախության նույնիսկ ամենաբարդ դեպքերը։ Պաշտպանության նման դիվերսիֆիկացումը համացանցում այս կամ այն գործարքները կատարող կազմակերպություններին թույլ կտա ընտրել լուծում ֆինանսական անվտանգության առավել արդիական ասպեկտների համար։ Առցանց-խարդախությունը վաղուց արդեն դադարել է լինել բացառապես ֆինանսական կազմակերպությունների խնդիրը։ Էլեկտրոնային առևտրի զարգացումը հանգեցրել է համացանցային խանութների օգտատերերի հաշվեգրերի վարկաբեկման հետ կապված միջադեպերի աճի։ Այս կապակցությամբ առևտրային առցանց-հարթակները ստիպված են ձեռնարկել նման ռիսկերի նվազեցման միջոցներ։ Kaspersky Advanced Authentication-ում ներդրված մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները և բարդ մաթեմատիկական ալգորիթմները կօգնեն օպերատիվ կերպով ճանաչել ցանկացած անոմալ ակտիվություն, այդ թվում՝ խարդախ ակտիվությունը հաշվեգրի մուտքի անվան և գաղտնաբառի մուտքագրման փուլում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումը վերլուծում է վարքի և կենսաչափական տվյալները, ինչպես նաև ստուգում օգտագործվող սարքի վարկանիշը։ Այս բոլոր գործընթացները չեն պահանջում օգտատիրոջ որևէ լրացուցիչ գործողություն, սակայն հիմնավոր կասկածների առաջացման դեպքում համացանցային խանութը միշտ կկարողանա կապվել իր հաճախորդի հետ անձի ինքնությունը հաստատելու համար։ Իր հերթին, ֆինանսական կազմակերպությունների առջև այսօր սրությամբ կանգնած է համացանցում կիբեռգողությունների, առցանց-խարդախության և փողերի լվացման տարբեր սխեմաների կանխարգելման հարցը։ Հենց այս հիմնախնդիրն է կոչված լուծելու Kaspersky Automated Fraud Analytics նոր պրոդուկտը։ Օգտատիրոջ կողմից գործարքի կատարման սեսիայի ամբողջ ընթացքում լուծումը վերլուծում և ստուգում է հարյուրավոր տարբեր ցուցիչներ և համադրում ստացված տվյալները ֆինանսական կիբեռհանցագործությունների հատկանշական սցենարների հետ։ Նման մոտեցումը թույլ է տալիս ավտոմատ կերպով բացահայտել լուրջ միջադեպերը ամենասկզբնական փուլերում։ «Առցանց-խարդախությունը դեռևս վտանգ է ներկայացնում ֆինանսական կազմակերպությունների համար, սակայն այդ ռիսկին սկսում են ենթարկվել նաև այլ բնագավառները։ Այսօր ամենատարբեր ընկերություններ փող և ռեսուրսներ են ներդնում իրենց բիզնեսի թվային օպերացիաների զարգացման մեջ։ Հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք վերաիմաստավորել ֆինանսական խարդախության նկատմամբ մեր մոտեցումը։ Առաջարկելով ավելի մասնագիտացված և նեղ ուղղվածության լուծումներ, մենք կազմակերպություններին հնարավորություն ենք տալիս հզորացնել իրենց անվտանգության համակարգերն հենց այնտեղ, որտեղ դա հատկապես կարևոր է»,- մեկնաբանել է Kaspersky Fraud Prevention-ի ղեկավար Ալեքսանդր Երմակովիչը։ Իմանալ ավելին առցանց-խարդախությունից պաշտպանության նկատմամբ նոր մոտեցման մասին և ծանոթանալ նորացված Kaspersky Fraud Prevention-ի այլ հնարավորություններին կարելի է այստեղ. https://kfp.kaspersky.com/ru/։

Նմանատիպ նյութեր